«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Եթե չենք ցանկանում, որ «ՆՓ & Co»-ն կդառնա Կուբայի կոմկուս, ՆՓ-ն` Ֆիդել Կաստրո, Հայաստանը` Կուբա

Եթե չենք ցանկանում, որ «ՆՓ & Co»-ն կդառնա Կուբայի կոմկուս, ՆՓ-ն` Ֆիդել Կաստրո, Հայաստանը` Կուբա
22.05.2024 | 16:53

Արցախն այլևս չկա:

Տավուշի «ադրբեջանական» գյուղերն այլևս չկան:

Շուտով չեն լինելու «ադրբեջանական» անկլավները, չեն լինելու Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի և մնացած «ադրբեջանական» գյուղերը:

Քաղաքական իմաստով, անիմաստ է և ժամանակավրեպ անընդհատ խաղարկել «հողերի հանձնման» խաղաքարտը և, ըստ այդմ, Կիրանց, Ոսկեպար, շուտով` անկլավներ, գնալ, նկարահանել, նկարահանվել, հետ գալ:

Այսուհետ, քաղաքական օրակարգում պետք է միայն մեկ հարց լինի, այն է` «Փաշինյան Նիկոլ & Co»-ի իշխանազրկում:

Սին պատրանք է նաև «իմպիչմենտ»-ը: Անիմաստ ժամանակի և ռեսուրսների ծախս է:

«Իմպիչմենտ»-ի գործընթացը փակուղի է մտնելու:

Եվ եթե օրվա ընդդիմության նպատակը «Փաշինյան Նիկոլ & Co»-ի իշխանությունն ամեն կերպ պահելը չէ, ապա վերջինիս միակ գործողությունը երկրում սահմանադրական ճգնաժամ ստեղծելն է: Դրա համար`

1. ՀՀ ԱԺ իրենց ընդդիմադիր համարող պատգամավորները պետք է վայր դնեն մանդատները:

2. Երևանի և ՀՀ բոլոր համայնքների իրենց ընդդիմադիր համարող ավագանու անդամները պետք է վայր դնեն մանդատները:

3. ՀՀ բոլոր իրենց ընդդիմադիր համարող համայնքապետերը պետք է նպաստեն սահմանադրական ճգնաժամի կայացմանը (ժամանակին որոշ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են տարբեր համայնքներում հաղթելու և իշխանությունը ստանձնելու մասին, օրինակ` Ապարանում, Ալավերդիում, Ճամբարակում, Կապանում, Տաթևում, Գորիսում, Ագարակում և այլն):

4. Հայաստանում գործող արհմիությունները պետք է իրավական առումով նախապատրաստեն, կազմակերպեն և իրականացնեն անհնազանդության, բողոքի ակցիաներ, գործադուլներ:

Սա այն հիմնական գործառույթներն են, որոնք անհրաժեշտ է իրականացնել երկրում սահմանադրական ճգնաժամ ստեղծելու համար: Այսինքն, փողոց փակելու փոխարեն, անհրաժեշտ է «օդը փակել»:

Ինչի՞ն կհանգեցնի «սահմանադրական ճգնաժամը»: Առնվազն` արտահերթ ընտրությունների: Ցավոք, առկա քաղաքական դասավորվածության պայմաններում իշխանափոխության այլ տարբերակ չկա:

Ի՞նչ կլինի, եթե «սահմանադրական ճգնաժամ» չստեղծվի: Ժողովրդական ակտիվությունն աստիճանաբար կմարի, «Փաշինյան Նիկոլ & Co»-ն կդառնա Կուբայի կոմունիստական կուսակցություն, Փաշինյան Նիկոլը` Ֆիդել Կաստրո, Հայաստանը` Կուբա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 975

Մեկնաբանություններ